211652_close_icon

Ռոնալդուն ու Մենդեշը ավելի քան 1 միլիոն եվրո են նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին

views-count3886 դիտում article-date 21:25 24-03-2020
Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և նրա գործակալ Ժորժե Մենդեշը իրենց ներդրումն են ունեցել Պորտուգալիայում կորոնավիրուսի դեմ պայքարին, հայտնում է Armsport.am-ը: Նրանք երկուսով ավելի քան 1 միլիոն եվրո են նվիրաբերել երեք նոր հիվանդանոցային մասնաշենքերի կառուցման համար Պորտուգալիայում։ Դրանք ծառայելու են ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող հիվանդներին։ Մենդեշը նաև պաշտպանիչ դիմակներ ու հագուստներ է գնել Պորտուի հիվանդանոցներից մեկի համար։ Նաև թոքերի արհեստական շնչառության ութ սարք է գնել։ Կորոնավիրուսի տարածման պատճառով անորոշ ժամանակով դադարեցված են գրեթե բոլոր առաջնությունները։

Նմանատիպ նյութեր