Լիոնել Մեսին 500 հազ. դոլար է նվիրաբերել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին. տեսանյութ
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 500 հազար դոլար է նվիրաբերել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին:
Ֆուտբոլիստը մասնակցել է Արգենտինայում կայացած «Արև՝ երեխաների համար» բարեգործական միջոցառմանը, որտեղ նվիրաբերել է 4,5 մլն պեսո (մոտ 487 հազ. դոլար):
Մեսին անձամբ չի մասնակցել միջոցառմանը, սակայն հանդես է եկել տեսաուղերձով: