Ժերար Պիկե. Խաղացողները անհանգստացած են, որ առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 12-ին
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն իր մտահոգությունն է հայտնել, որ հունիսի 12-ին Իսպանիայի առաջնությունը կարող է վերսկսվել:
«Խաղացողները անհանգստացած են, որ առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 12-ին: Մենք այս հարցում շտապողականություն չենք ցանկանում:
Մենք տևական դադար ենք ունեցել, մենք չէինք կարող նույնիսկ ընկերական խաղեր անցկացնել:
Ես կցանկանայի ուշադրություն դարձնել նրա վրա, որ մենք լավ ենք պատրաստվել, մեզանից լավ խաղեր են սպասում, սակայն մի քանի օրվա մարզումները մեզ չէին խանգարի», ասել է Պիկեն: