2137 դիտում
20:56 15-05-2015
Ժերար Պիկե. Մեզ ծանր օրեր են սպասվում
Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոսել է մրցաշրջանի վերջում իր տրամադրվածության մասին:
«Չեմպիոնների լիգայում մեծ ծանր եզրափակիչ է սպասվում: «Յուվենտուսը» մեծագույն ակումբ է: Նրանց խաղաոճը պաշտպանողական չէ: Այս մեկ ամիսը անչափ հետաքրքիր է լինելու: Ճիշտ է, ես նրանցից չեմ, ով մինչև կարիերայի ավարտը կցանկանար Չեմպիոնների լիգայի եզրափակիչում խաղալ «Ռեալի» հետ:
Մեր թիմը կառուցվում էր ցանկացած մարտահրավերի պատրաստ լինելու համար: Մենք առայժմ ոչինչ չենք նվաճել: Շատ մոտ ենք, բայց մնացել է ճանապարհի ամենաբարդ հատվածը:
Ինձ չի հետաքրքրում, թե որտեղ կձևակերպենք մեր չեմպիոնությունը: Եթե դա լինի «Ատլետիկոյի» դաշտում, ապա հրաշալի կլինի: Պարզապես ցանկանում եմ հաղթել», ասել է Պիկեն:
Նշենք, որ Իսպանիայի առաջնության նախավերջին տուրում «Բարսելոնան» հանդիպելու է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ՝ վերջինիս հարկի տակ: Հաղթանակի դեպքում «Բարսելոնան» կհռչակվի չեմպիոն: Հանդիպումը կկայանա մայիսի 17-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին:
Նմանատիպ նյութեր
13172 դիտում
18:26 20-04-2017
Ժերար Պիկե. «Կամպ Նոուն» ծափահարում էր մեզ, իսկ ինչ որ մեկը արժանանում է սուլոցների
1576 դիտում
13:44 13-05-2015
Ժերար Պիկե. Շատ կցանկանայի եզրափակիչում «Ռեալի» հետ խաղալ
2377 դիտում
16:12 05-07-2015
Ժերար Պիկե. Դու պարտվեցիր, Մեսի, բայց դու Աստված ես
Այս բաժնից
3235 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3046 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»
3499 դիտում
21:41 10-01-2025
Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները