Ժերար Պիկե. Շատ կցանկանայի եզրափակիչում «Ռեալի» հետ խաղալ
Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Բավարիա»-«Բարսելոնա» [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/13/52689/]դիմակայությունից[/url] հետո (3:2; 0:3) կատալոնացիների պաշտպան Ժերար Պիկեն նշել է, թե ում կցանկանար տեսնել եզրափակիչում:
«Լավ կլիներ, որ «Ռեալի» հետ խաղայինք եզրափակիչում: Այդ հանդիպումը կմտներ պատմության մեջ:
Մենք նոր դարաշրջան ենք թևակոխում, և շատ ուրախ եմ, որ այս թիմի մի մասնիկն եմ: Մեզ դեռ երկար կհիշեն, իսկ այժմ եկել պահը վայելելու ժամանակը», նշել է Պիկեն: