Իսպանիայի առաջնության խաղերը վերսկսվելուց հետո կանցկացվեն ամեն օր՝ 5 շաբաթվա ընթացքում
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտնել է, թե երբ կվերսկսվի Պրիմերայի մցրաշրջանը կորոնավիրուսի պայմաններում:
«Լա Լիգայի խաղերը 35 օրվա ընթացքում անցկացվելու են ամեն օր: Խաղից 24 ժամ առաջ բոլոր ֆուտբոլիստները COVID-19-ի թեստ են հանձնելու:
Վարակման ամենացածր ռիսկը լինելու խաղերի ժամանակ: Ես կխնդրեմ պահպանել անվտանգության բոլոր կանոնները, որպեսզի հիվանդները հնարավորինս քիչ լինեն:
Մենք ամբողջությամբ վերահսկում ենք խաղացողներից: Ես կխնդրեմ նրանց հետևել կանոններին նաև տանը», ասել է Տեբասը:
Ավելի վաղ Լա Լիգան ակումբներին հայտնել է, որ մրցաշրջան կարող է վերսկսվել հունիսի 12-ին: Լիգան 2500 թեստ է արել կորոնավիրուսի համար, վարակվել է 8 հոգի:
Առաջնությունը կանգեցվել էր 27 տուրից հետո: Մեծ հավանականությամբ, 35 օրվա ընթացքում թիմերից յուրաքանչյուրը կանցկացնի 11 խաղ: