Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 11-ին, կազմել է 486.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.91 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 526.21 դրամ (աճել է 1.48 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 601.02 դրամ (աճել է 1.39 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.59 դրամ (աճել է 0.01 դրամով)։