211652_close_icon
views-count4185 դիտում article-date 16:46 11-05-2020

Հրաչյա Հակոբյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարեկ Սամսոնյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Փաշինյանների ընտանեկան հավաքածուն ամբողջանում է. վատ դերասան Հրաչյա Հակոբյանը դատի է տվել ինձ Նիկոլ Փաշինյանի աներձագ, համատեղության կարգով ԱԺ պատգամավոր, նախկինում երրորդական դերերի էժան դերասան, ներկայումս, ըստ օդում կախված լուրերի` սիգարետի կանտրաբանդիստ Հրաչ Հակոբյանը դատի է տվել ինձ ու Artur Danielyan-ին իր անբասիր հեղինակությունն արատավորելու համար: Փաշինյանների ընտանեկան հավաքածուն գնալով ամբողջանում է, անհամբեր սպասում եմ փոքրիկ Արփիի եւ Մարիամի դատական հայցերին: Հորդորում եմ Նիկոլին եւ Աննային իրենք եւս դատական հայցեր ներկայացնեն իմ դեմ: Սիրով եւ մեծ հպարտությամբ ընդունում եմ աներձագ Հրաչի դատական մարտահրավերը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր