211652_close_icon
views-count3062 դիտում article-date 16:50 11-05-2020

Թուրքիան հունիսին կբացի զբոսաշրջային գոտիները

Չնայած կորոնավիրուսի համավարակին, թուրքական իշխանությունները պատրաստվում են արդեն հունիս ամսին հայտարարել զբոսաշրջային սեզոնի բացման մասին։ CNN TURK-ին տված հարցազրույցում Թուրքիայի մշակույթի նախարար Մեհմեթ Էրսոյը հայտնել է, որ պլանավորում են ամռան սկզբին վերականգնել մի շարք երկրների հետ օդային հաղորդակցությունը։ Նրա խոսքով՝ այդ ժամանակաշրջանում Թուրքիայում կվերաբացվեն հյուրանոցների ու ռեստորանների մոտ 60 տոկոսը, սակայն ռեստորաններում չի լինի «շվեդական սեղան» սպասարկումը՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ։

Նմանատիպ նյութեր