211652_close_icon
views-count13415 դիտում article-date 20:40 10-05-2020

Հողաշերտի սահք` Գետափ-Մարտունի ավտոճանապարհին. փրկարարները ճանապարհից հեռացրել են քարերը

Մայիսի 10-ին, ժամը 13։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Շատին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել հողաշերտի սահք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 9-րդ կմ-ի մոտակա սարալանջից տեղի է ունեցել հողաշերտի (մոտ 5 խմ) սահք դեպի ճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի, իսկ ճանապարհահատվածով ընթացող «KIA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հենրիկ Բ․) վնասվել է և արգելափակվել թափված հողաշերտի մեջ․ տուժածներ չկան: Փրկարարները ճանապարհից հեռացրել են քարերը և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան արգելափակումից դուրս բերել։ «Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները թափված հողաշերտը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։

Նմանատիպ նյութեր