211652_close_icon
views-count750 դիտում article-date 18:20 10-05-2020

Քարաթափում Դարպաս գյուղում. ճանապարհը միակողմանի փակվել է

Մայիսի 10-ին, ժամը 10:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Դարպաս գյուղի սկզբնամասում ճանապարհի երթևեկելի հատված քարեր են թափվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Տեղազննման արդյունքում պարզվել է, որ Դարպաս գյուղ տանող ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 4 քմ), ինչի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է․ նոր քարաթափման վտանգ չկա։ Փրկարարների օգնության կարիք չի եղել։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ հաղորդագրությունը։

Նմանատիպ նյութեր