211652_close_icon
views-count4114 դիտում article-date 11:58 10-05-2020

Կորոնավիրուսից մահացած 74-ամյա կինն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ․ ԱՆ

Կորոնավիրուսից այսօր գրանցված մահվան դեպքի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտը եղել է 74 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: «Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 15 է»,- ասված է ԱՆ հաղորդագրության մեջ։ [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/10/1154410/]Հիշեցնենք[/url], որ մայիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3313 դեպք, որոնցից 1325-ն` առողջացած, 45-ը` մահվան ելքով:

Նմանատիպ նյութեր