Մահացել է «ռոքի հայր» Լիթլ Ռիչարդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր 87 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռոքնռոլի հիմնադիրներից մեկը՝ Լիթլ Ռիչարդը:
«Ռոքի հայրը» համարվող Ռիչարդը իրեն համարում էր այդ ժանրի ճարտարապետը. նա հանդիսանում է ռոքնռոլի Փառքի սրահի առաջին մասնակիցներից մեկը, նրան այնտեղ ընդգրկել էին 1986 թվականին:
Ռիճարդի առաջին հիթը 1955 թվականին դարձավ «Tutti Frutti» ստեղծագործությունը, որին հետևած այլ երգեր նույնպես հիթեր դարձան և հետագայում շատ այլ աստղեր ներառել են իրենց երգացանկում:
Երգչի առաջին լիարժեք ալբոմը՝ «Here’s Little Richard»-ը, թողարկվեց 1957թ. և դարձավ Լիթլ Ռիչարդի ստեղծագործական կարիերայում կոմերցիոն ամենահաջող ալբոմը:
Վերջին տարիներին նա ծծանր հիվանդ էր, լուրջ կոտրվածքների պատճառով չէր կարողանում ինքնուրույն քայլել և մի քանի վիրահատություն էր տարել: