97908 դիտում
15:51 13-02-2023
Արտակարգ դեպք Երևանում․ «գոլդ» համարանիշներով Toyota-ի անվահեծանի մեջ հայտնաբերվել է մարտական նռնակ, որը հայտնաբերել է «Ռոքի» շունը․ ժամանել է Երևանի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն թաղամասի 47/7 շենքի դիմաց կայանված Toyota Corolla մակնիշի 06 HH 666 համարանիշի ավտոմեքենայի՝ վարորդի կողմից անվահեծանի մեջ նռնակ է տեղադրված։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը, Ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանն ու Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը;
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Համբարձում Վարտումյանի, հետախույզ-կինոլոգ Հայկ Մնացականյանի գլխավորությամբ։ Վերջինս «Ռոքի» շան միջոցով տեղում սկսեց որոնողական աշխատանքներ իրականացնել, և շունը կարճ ժամանակում անվադողի մեջ հայտնաբերեց մարտական նռնակը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։
Նշված հատվածը նույն վաշտի պարեկ Աղասի Պողոսյանն ու կրտսեր պարեկ Անդրանիկ Տեր-Գրիգորյանը սահմանազատել են։
Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոման Սարդարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Երանոսյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով՝ Ն․ Երանոսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Այս պահին ոստիկանները, պարեկներն ու քննիչները սպասում են, որպեսզի ժամանեն սակրավորները, որ նռնակը դուրս բերեն անվահեծանի միջից։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սա առաջին դեպքը չէ, որ նշված ավտոմեքենայի սեփականատերը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ ավտոմեքենայի տակ պայթուցիկ են տեղադրել։ Սակայն ամեն անգամ իրավապահները ժամանել են նշված վայր ու ոչինչ չեն հայտնաբերել։ Սա առաջին դեպքն է, որ ահազանգը համապատասխանում է իրականությանը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 317+
317+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
48160 դիտում
21:58 01-04-2015
«Գոլդ» տղերքի «գոլդ» համարներով «գոլդ» ավտոները գայի «գոլդ» տղերքը «գոլդաթափ» արեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1975 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)