ՀՀ մարդասիրական առաքելության խումբը Հալեպում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր միջոցառմանը
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության անձնակազմն ու ՀՀ մարդասիրական առաքելության խմբի ներկայացուցիչները մասնակցեցին և հարգանքի տուրք մատուցեցին Հալեպում կազմակերպված Հայրենական մեծ պատերազմում տարած պանծալի հաղթանակի 75-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր միջոցառմանը՝ ծաղկեպսակ զետեղելով Մեծ Հաղթանակի համար ընկած հերոս նահատակների անմահ հիշատակը հավերժացնող հուշարձանին: