Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում մոտեցել է 4 միլիոնին
Մայիսի 9-ի դրությամբ աշխարհում COVID-19 վիրուսով վարակվածների թիվը կազմում է 3.93 միլիոն։ Համավարակը տարածված է 187 երկրներում։ Այդ են վկայում Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները։
Վարակված է 3,938,080 մարդ։ Միայն վերջին օրերին վարակակիրների թիվն ավելացել է ավելի քան 933 հազարով։
Վիրուսից մահացել է 274 հազար 898 պացիենտ, ապաքինվել է 1,32 միլիոնը;
Առավել տուժած երկրներից են ԱՄՆ-ը՝ 1,28 մլն վարակվածով, Իսպանիան՝ 222,8 հազարով, Իտալիան՝ 217,1 հազարով, Մեծ Բրիտանիան՝ 212,6 հազարով, և Ռուսաստանը՝ 187,859 հազարով։
ԱՄն-ում վիրուսից մահացել է 77,180 պացիենտ։