Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է 3 միլիոնին
COVID-19 վիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում հասել է 2 միլիոն 995 հազար 152-ի։ Այդ են վկայում Worldometrics պորտալի տվյալները։
Վիրուսի հետևանքով մահացել է 206 հազար 992 պացիենտ, ապաքինվել է 878 հազար 820-ը, ծանր է համարվում 57 հազար 603-ի վիճակը։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց պանդեմիայի մասին։