Կորոնավիրուսով վարակվածների թիվը աշխարհում մոտենում է 2 միլիոնին
                        COVID-19 վիրուսով վարակվածների թիվը ամբողջ աշխարհում անցել է 1,9 միլիոնը։ Այդ մասին հայտնում է Ջոն Հոփքինսի համալսարանը։
Համալսարանի վերջին տվյալներիհ ամաձայն՝ վարակվածության հաստատված դեպքերի թիվը կազմում է 1 մլն 904 հազար 566 մարդ։ 
Կորոնավիրուսի զոհ է դարձեել 118 հազար 459 մարդ, ապաքինվել է մոտ 445 հազարը։ 
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց նոր տիպի կորոնավիրուսի համավարակի մասին։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

