Ռոբերտո Մորենո. Հաստատ գիտեմ, որ «Բարսան» ցանկանում է վերադարձնել Նեյմարին
«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մորենոն անդրադարձել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հավանական տեղափոխությանը «Բարսելոնա»:
«Ես «Բարսելոնայի» տեղը կվերադարձնեի Նեյմարին: Ի վերջո, «Բարսայում» պետք է խաղան աշխարհի լավագույն խաղացողները, իսկ Նեյմարը՝ նրանցից մեկն է: Նա տարբերություն ստեղծող ֆուտբոլիստ է:
Բացի այդ, նա իր թիմակիցներին կարողանում է ոգևորել: Ես հաստատ գիտեմ, որ «Բարսելոնան» ցանկանում է վերադարձնել Նեյմարին», ասել է Մորենոն:
Ֆրանսիայի առաջնության այս մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 15 խաղի, դարձել 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: