Ռոբերտո Մորենո. Ես Էնրիկեի խոսելու բան չունեմ
Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտ Մորենոն խոսել է հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ ունեցած խնդիրների մասին:
«Չգիտեմ, թե ինչ է պատահել, հարցրեք Լուիս Էնրիկեին: Կարծում եմ, որ այս իրավիճակից դուրս գալու լավագույն ելքը ամեն ինչ մեր մեջ թողնելն է:
Ես էնրիկեին ասելու ոչինչ չունեմ, նույնիսկ եթե նա է ուզում խոսել ինձ հետ: Չեմ կարծում, որ սա լավ իրավիճակ է»,- ասել է Մորենոն:
[url=https://shamshyan.com/hy/article/2019/11/19/1140901/]
Հիշեցնենք[/url], որ Իսպանիայի հավաքականը գլխավորում էր Ռոբերտ Մորենոն, որը Էնրիկեի օգնականն էր մինչև վերջինիս հեռանալը:
Իսկ ամենաարտառոցն այստեղ այն է, որ Լուիս Էնրիկեն պնդել է, որպեսզի Մորենոն, որի հետ 2008 թվականից ի վեր համատեղ աշխատել է, իր մարզչական շտաբում տեղ չունենա, թեպետ նրա հետ աշխատել է «Բարսելոնայում», «Ռոմայում»:
Իսպանական լրատվամիջոցները էլ ավելի արտառոց են որակել այն փաստը, որ Մորենոյին աշխատանքից ազատելու մասին հայտնել են Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին տուրում Ռումինիայի հետ խաղից հետո, որտեղ իսպանացիները հաղթեցին 5:0 հաշվով: Նշվում է, որ իմանալով այդ մասին, Մորենոն հանդերձարանում լաց է եղել և հրաժարվել մասնակցել հետխաղյա մամուլի ասուլիսին: