3326 դիտում
15:07 08-05-2020
Դուք Շուշիի ազատագրման օրվա խորհրդանիշն եք. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Արցախի հերոս, Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանին:
«Շուշիի ազատագրումը շատ մեծ նշանակություն ունի բոլորիս համար։ Շուշիի ազատագրումից հետո ամեն մարդ գիտեր, որ՝ վերջ, պատերազմը հաղթելու ենք,- շնորհավորելով լեգենդար հրամանատարին՝ ասել է նախագահ Սարգսյանը։-Քսանութ տարի առաջ տեղի ունեցածին տրվել են տարբեր գնահատականներ, բայց իմ գիտակցության մեջ Դուք Շուշիի ազատագրման օրվա խորհրդանիշն եք։ Իհարկե, լավ կլիներ, որ մեր մյուս ընկերները ևս այստեղ ներկա լինեին։ Եռաբլրի ամեն մի մարտիկ հերոս է, անկախ նրանից՝ պետությունը նրան հայտարարե՞լ է ազգային հերոս, թե՞ ոչ: Նրանք բոլորը հերոսներ են:
Որպեսզի հաղթանակը մշտական լինի, պետք է ամեն օր աշխատենք, որ և՛ Հայաստանը, և՛ Արցախը լինեն հզոր, ուժեղ թե՛ տնտեսությամբ, թե՛ պետական կառուցվածքով, թե՛ բանակով։ Ունենանք հզոր Հայաստան և հզոր Արցախ»:
Արկադի Տեր-Թադևոսյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի և հյուրընկալության համար՝ նշելով, որ Շուշիի հաղթանակը մեր ժողովրդի միասնականության շնորհիվ էր: «Մենք ազգովի ենք այդ պայքարը մղել, միայն բանակը չէր: Դա մեր ժողովրդի միասնության հաղթանակն էր: Ապագայում նույնպես մենք ունենք այդ միասնականության կարիքը՝ հետագա հաղթանակների համար»,-նշել է Արկադի Տեր-Թադևոսյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1384 դիտում
16:29 26-02-2016
Ոստիկանության վետերանները հրավիրել էին Արկադի Տեր-Թադևոսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
976 դիտում
23:00 31-01-2025
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին
1084 դիտում
22:33 31-01-2025
ՊԵԿ նախագահը իրանական պատվիրակության հետ քննարկել է հայ-իրանական սահմանի մաքսային ընթացակարգերը
1717 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am