Արմավիրում դատական ակտի հրապարակումից հետո 23-ամյա երիտասարդը սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել մեղադրողի և դատավորի հասցեին
23-ամյա Արտակ Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի առաջին ատյանի դատարանում դատավոր Վահե Խալաթյանի կողմից դատական ակտը հրապարակելուց հետո դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել` սեռական բնույթի հայհոյանք ուղղելով մեղադրող, Արմավիրի մարզի դատախազության դատախազ Սեյրան Մարտիրոսյանին և դատավոր Վահե Խալաթյանին:
Արտակ Մալխասյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 343 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: