211652_close_icon

Ովքե՞ր են ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում թիկունքից հարվածում Էդմոն Մարուքյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

views-count11390 դիտում article-date 13:49 08-05-2020
[url=https://www.tert.am/am/news/2020/05/08/parliament/3284055?fbclid=IwAR1SlCWKzoR3mrIH84QG8t-25f_or38FRXZGzvWZkkPVuLu-jzPGCmCrfdw]Tert.am[/url]-ը գրում է. «Ազգային ժողովում այսօր ընթացող նիստն ընդհատվեց տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով: ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի և դահլիճում նստած «իմ քայլական» պատգամավորներ Բաբկեն Թունյանի ու Սասունի Միքայելյանի միջև նախ լեզվակռիվ սկսվեց, ինչից հետո, երբ Մարուքյանն իջավ ամբիոնից, նրա վրա հարձակվեց Սասուն Միքայելյանը: [img]https://st0.shamshyan.com/editor/0739163001588931257855883.png[/img] [img]https://st0.shamshyan.com/editor/0325155001588931276670387.png[/img] Մինչ այդ, Սասուն Միքայելյանի հարևանությամբ նստած Անդրանիկ Քոչարյանը, հավանաբար Միքայելյանի հնարավոր քայլը կանխելու համար, հեռացրեց ջրի շիշը, ինչից հետո Սասուն Միքայելյանը գործի դրեց բռունցքները: [img]https://st0.shamshyan.com/editor/0438315001588931296682924.png[/img] Միջադեպին խառնվեցին նաև պատգամավորներն ու նիստին մասնակցող կառավարության անդամները՝ այդ թվում՝ Տիգրան Ավինյանը, որը փորձում էր հանդարտեցնել իրավիճակը: Քաշքշուկի ընթացքում Էդմոն Մարուքյանին թիկունքից նախ հարվածում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը [img]https://st0.shamshyan.com/editor/008134900158893131733710.png[/img] ապա խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Վահե Ղալումյանը բռնում է Մարուքյանի գլխից և փորձում քաշել: [img]https://st0.shamshyan.com/editor/0375905001588931338449191.png[/img] Մարուքյանին օգնում են կուսակիցներն ու տապալում Ղալումյանին: [img]https://st0.shamshyan.com/editor/0398065001588931357170266.png[/img] Ավելի ուշ՝ ծեծկռտուքի ավարտից հետո, Մարուքյանը դարձյալ մոտենում է ամբիոնին և փորձում ճշտել՝ ո՞վ էր իրեն թիկունքից հարվածողը: «Ինձ ինչքան էլ խփեք, ես խոսելու եմ, էն ով եկավ, թաքուն մեջքից խփեց»,-ասաց նա: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/05/08/parliament/3284055?fbclid=IwAR1SlCWKzoR3mrIH84QG8t-25f_or38FRXZGzvWZkkPVuLu-jzPGCmCrfdw]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր