211652_close_icon
views-count7870 դիտում article-date 11:51 24-03-2020

«Առաջարկում եմ Ազգային ժողովը ցրել». Սասուն Միքայելյանը՝ Էդմոն Մարուքյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. news.am

Ազգային ժողովի նիստում այսօր՝ մարտի 24-ին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը առաջարկեց քվորում չապահովել, որպեսզի ԱԺ նիստերը չկայանան, քանի որ նիստի գալով իրենք վատ օրինակ են ծառայում քաղաքացիների համար, հայտնում է [url=https://news.am/arm/news/567899.html?fbclid=IwAR0sPmDLqWEBhTzyINWkn0audkcA4LWT7ZDDmD9IVyCzd_COBuyKj8Xfc2o]News.am[/url]-ը։ Նա հավելեց, որ ԱԺ հերթական նիստերի օրակարգում չկան հրատապ անհետաձգելի հարցեր: Նրա ելույթից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը տեղից բացականչեց. «Առաջարկում եմ Ազգային ժողովը ցրել»: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն էլ նշեց, որ ԱԺ-ն ոչ միայն օրենսդրության շրջանակներում է իր գործունեությունը ծավալում. «Մենք այսօր ունենք հայտարարությունների ժամ, վաղը ունենք կառավարության հետ հարցուպատասխանի ֆորմատ»: Նշենք, որ ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված է 25 հարց:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր