211652_close_icon
views-count49101 դիտում article-date 19:00 07-05-2020

Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ

Այսօր՝ մայիսի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները Նոր Նորք վարչական շրջանում ծառայություն կատարելու ժամանակ կրակոցների ձայներ են լսել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, ճիշտ կողմնորոշվելով, շրջափակել են Մոլդովական փողոցի 29/5 շենքի հարակից տարածքը և տաք հետքերով ապօրինի զենք կրելու, օգտագործելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել նշված փողոցի բնակիչ, 42-ամյա Ենոք Մ.-ին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ արդեն ժամանած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ, դեպքի վայրի զննություն են կատարել և հայտնաբերել են «Մակարով» տիպի ատրճանակի՝ կրակված 2 պարկուճ, իսկ Ենոք Մ.-ի մոտ «Մակարով» տիպի ատրճանակ՝ 1 փամփշտակալով և 9 մմ տրամաչափի 3 փամփուշտ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ ատրճանակը առգրավված է: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր