211652_close_icon
views-count1903 դիտում article-date 16:21 07-05-2020

Հանդես եմ եկել ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողով ձեւավորելու նախաձեռնությամբ. Տիգրան Ուրիխանյան

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 108 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, ԱԺ կանոնակարգ օրենքով նաեւ հաշվի առնելով 06.05.2020թ. «Զինծառայողների սոցիալական ապահովության» հիմնադրամ չփոխանցված վճարների վերաբերյալ իմ կողմից հերթական անգամ բարձրացված հարցին վարչապետ Փաշինյանի առաջարկը՝ հանդես եմ եկել ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողով ձեւավորելու նախաձեռնությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: «Հանձնաժողովի ձեւավորման համար անհրաժեշտ են պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի ստորագրությունները։ Առաջարկը գրավոր ուղարկվել է «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին»,-նշել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր