211652_close_icon
views-count737 դիտում article-date 16:54 07-05-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մայիսի 5-ին, ժամը 23.55-ին, Երևանի Հասրաթյան և Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 6-ին, ժամը 18.30-ին, Երևանի Մարգարյան փողոցում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 50-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 6-ին, ժամը 19.00-ին, Երևանի Հալաբյան փողոցում իրար են բախվել երկու «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 6-ին, ժամը 10.00-ին, 66-ամյա քաղաքացին ոստիկանությունում հաղորդում է տվել, որ մայիսի 5-ին, ժամը 15.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիչինայի փողոցում վրաերթի է ենթարկել իրեն և դիմել փախուստի, իսկ ինքը ստացել է մարմնական վնասվածքներ: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 6-ին, ժամը 13.20-ին, Երևանի Տիչինայի փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 73-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 6-ին, ժամը 19.15-ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ճանապարհի 55-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 6-ին, ժամը 13.30-ին, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում «ԼԱԴԱ-21081» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 6-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Գորիս քաղաքի Ավանգարդ փողոցում «Մերսեդես Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդ Տրանզիտ Կոնեկտ» մակնիշի ավտոմեքենայի. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր