211652_close_icon
views-count2674 դիտում article-date 14:22 07-05-2020

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ Արտաշատի բաժին

Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 6-ին, ժամը 12.30-ին, Արտաշատի բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի Վերա Մ.-ն, որը ՌԴ Կրասնոկամենսկի քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին և Արարատի մարզի դատախազությանը: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր