211652_close_icon

Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է 2 տարվա իր պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվությունը

views-count1140 դիտում article-date 12:31 07-05-2020
ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ներկայացնելով նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքը: «Հարգելի հայրենակիցներ, սեփական դիմումի համաձայն ազատվել եմ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, ցանկանում եմ հանդես գալ վերջին երկու տարիների ընթացքում կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվությամբ։ Աշխատանքները իրականացվել են նախարարության և ենթակա կառույցների ջանքերով, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում մեր թիմին, հպարտ եմ Ձեզնով»,- գրել է նա: Նախարարն իրականացված աշխատանքը պայմանականորեն բաժանել է խմբերի՝ Սևանա լիճ, հիդրոէլեկտրակայաններ, Արարատյան արտեզյան ավազան, պլաստիկի արգելք, էլեկտրամոբիլներ, օզոնաքայքայիչներ, մթնոլորտ, կառուցվածքային, իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ, բնության հատուկ պահպանվող տարածքներ և կենսաբազմազանություն, հանքաարդյունաբերության բնապահպանական ազդեցության նվազեցում, հողեր և թափոններ, միջազգային համագործակցության շրջանակներ, հանրային իրազեկում: Մանրամասները՝ գրառման մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր