«Հայ-Ռուսական համալսարանը 10 տեղ կհատկացնի բուժաշխատողների դիմորդ երեխաներին
«Հայ-Ռուսական համալսարանը որոշում է կայացրել COVID-19 համավարակի դեմ պայքարող և մեր կյանքերը փրկող բուժաշխատողների երեխաներին համալսարանի հաշվին հատկացնել 10 տեղ՝ 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության համար՝ դիմորդի ընտրած ուղղությունով։
Ընդունելության մրցույթը վերոնշյալ տեղերի համար կիրականացվի առանձին ընթացակարգով։
Խորին Երախտագիտությամբ մեր երախտավոր բժիշկների և բուժաշխատողների հանդեպ»։
[b]ՀՌՀ մամուլի ծառայություն[/b]