3133 դիտում
22:01 06-05-2020
Դիբալան 1,5 ամիս հիվանդ լինելուց հետո կորոնավիրուսից ապաքինվել է
«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան ապաքինվել է կորոնավիրուսից: Իտալական ակումբը հաստատել է, որ արգենտինացին թեստ է հանձնել, որը բացասական արդյունք է ցույց տվել:
Դիբալան մարտի 21-ին էր հայտարարել, որ իր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, թեպետ հիվանդության մասին առաջին լուրերը հայտնվել էին դեռևս մարտի 13-ին: Ապրիլի վերջում հաղորդվել էր, որ Դիբալան չորրորդ անգամ է թեստ հանձնել, և այն դրական արդյունք էր ցույց տվել:
Այժմ 26-ամյա հարձակվողը լիովին առողջ է: Նա այլևս չի գտնվի տնային ինքնամեկուսացման մեջ:
Հիշեցնենք, որ «Յուվենտուսում» կորոնավիրուսով վարակվել էին նաև պաշտպան Դանիելե Ռուգանին և կիսապաշտպան Բլես Մատյուիդին: Նրանք երկուսն էլ ապաքինվել էինք ապրիլի կեսերին:
Նմանատիպ նյութեր
7318 դիտում
15:09 23-10-2017
Դիբալան փոխարինվելուց հետո հայհոյել է Ալեգրիին
882 դիտում
20:40 25-01-2023
Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի վաճառք՝ 6 ամիս, 12 ամիս եւ 36 ամիս ժամկետներով
5257 դիտում
16:25 11-09-2017
Մինո Ռայոլա. Կարծում եմ, Դիբալան կլքի «Յուվենտուսը»
Այս բաժնից
625 դիտում
22:53 23-04-2024
Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
565 դիտում
10:05 23-04-2024
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից