Դիբալան փոխարինվելուց հետո հայհոյել է Ալեգրիին
«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան շատ բուռն է արձագանքել իր փոխարինմանը՝ Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Ուդինեզեի» հետ խաղում (6:2):
23-ամյա արգենտինացին փոխարինվել է հանդիպման 68-րդ րոպեին: Նրա փոխարեն խաղադաշտ է մտել Դուգլաս Կոստան:
Տեսնելով, որ իրեն փոխարինում են, Դիբալան մոտեցել է պահեստայինների նստարանին ու իսպաներեն հայհոյել:
Sky Sport-ը կարողացել է ֆուտբոլիստի խոսքերը վերծանել. նա հայհոյել է թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին («La concha de tu madre»):