Արշակունյաց-Գարեգին Նժդեհի խաչմերուկում փորձնական փոփոխությունն իրեն չի արդարացրել. մայիսի 7-ից երթևեկությունը կկազմակերպվի ինչպես նախկինում էր. ՃՈ
ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում 2020 թվականի ապրիլի 10-ին կատարված երթևեկության կազմակերպման փորձնական փոփոխությունը իրեն չի արդարացրել, ինչից ելնելով` ս.թ. մայիսի 7-ից նշված խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի ինչպես նախկինում էր` առանց շրջանաձև երթևեկության, և կվերագործարկվեն լուսացույցները:
[img]https://st0.shamshyan.com/editor/0951659001588767111447259.jpg[/img]