Կորոնավիրուսով հաստատված դեպքերը ավելացել են 163-ով. ընդհանուր քանակը՝ 2782
Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 163 նոր դեպք:
Վարակվածների ընդհանուր թիվը 2782 է:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Մեկ օրում առողջացածների թիվը 24 է, Ընդհանուր առողջացածներինը՝ 1135, փաստացի բուժվողներինը՝ 1600: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 26929 քաղաքացի:
Եվս 1 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 7 է: