211652_close_icon
views-count2620 դիտում article-date 19:12 05-05-2020

Եթե ԱՊԼ-ի հաջորդ մրցաշրջանն անցնի առանց հանդիսականների, ամենաշատը կտուժի «Արսենալը»

Եթե ԱՊԼ-ի հաջորդ մրցաշրջանն անցնի առանց հանդիսականների, ամենաշատը կտուժի «Արսենալը»: Ընդհանուր առմամբ Պրեմիեր-լիգայի ակումբները կկորցնեն 880 մլն ֆունտ, եթե բոլոր խաղերն անցնեն փակ ռեժիմով: 2018/19 մրցաշրջանում «Արսենալի» եկամուտների գրեթե քառորդ մասը ակումբը վաստակել է խաղերի օրը: Եթե մինչև հաջորդ մայիս երկրպագուները չկարողանան այցելել «Էմիրեյթս» ստադիոն, ապա լոնդոնցիները կորցնեն 122 մլն ֆունտ: «Մանչեսթեր Յունայթեդը» կկորցնի 140 մլն ֆունտ, սակայն խաղերի օրը ստացված հասույթը կազմում է ակումբի ընդհանուր եկամուտների 17,67%-ը: Եթե դեկտեմբերից թույլատրեն խաղերն անցկացնել հանդիսականների ներկայությամբ, ապա ակումբների կորուստները կնվազեն մինչև 416,67 մլն ֆունտ: Իսկ եթե երկրպագուներին թույլատրեն ստադիոն հաճախել մրցաշրջանի մեկնարկից, ապա կորուստները կկազմեն 126,3 մլն ֆունտ:

Նմանատիպ նյութեր