211652_close_icon
views-count3772 դիտում article-date 09:42 25-06-2016

Բրիտանացիների հանրաքվեից կտուժի նաև Հայաստանը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ամփոփված հանրաքվեի արդյունքներով Մեծ Բրիտանիայի բնակչությունը 52 տոկոս-48 տոկոս հարաբերակցությամբ քվեարկել է եվրամիությունից դուրս գալու օգտին, և դա երեկ ամենաքննարկվող թեման էր միջազգային հանրության շրջանում: Թե ինչպիսի հետևանքներ դա կունենա՝ պարզ կդառնա հետագայում, սակայն արդեն երեկ համաշխարհային շուկաները ցնցում էին ապրում: Մասնավորապես դոլարի նկատմամբ կտրուկ արժեզրկվել են ինչպես եվրոն, այնպես էլ ֆունտ ստեռլինգը: Որքան էլ տարօրինակ հնչի, հանրաքվեն ուղղակի ազդեցություն է թողնելու նաև Հայաստանի վրա: Արդեն երեկ կտրուկ նվազել են մեր տնտեսության վրա ուղղակի ազդեցություն թողնող ապրանքների գները: Նավթը 51 դոլարից դարձել է 48.4 դոլար, իսկ պղինձը էժանացել է մոտ 100 դոլարով կամ 2.2 տոկոսով: Ու եթե այս գները երկար պահպանվեն, դա բացասական հետևանքներ կունենա մեր տնտեսության համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր