211652_close_icon
views-count568 դիտում article-date 18:04 05-05-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մայիսի 4-ին, ժամը 17.30-ին, Երևանի Չարենցի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 20-ին, ժամը 21.30-ին, Երևանի Մուրացանի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. մայիսի 4-ին «Նիսանի» 49-ամյա վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 4-ին, ժամը 15.15-ին, Երևանի Բաբաջանյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2112-ի» 47-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 4-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի և Պռոշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106-ի» 83-ամյա վարորդը և 77-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 4-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 178-րդ կմ-ին «Նիսան Մուրանո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 46-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 4-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Գանձաքար գյուղից սար տանող ճանապարհին «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. 29-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր