211652_close_icon

Ազգերի Գավաթ. Արոնյանը՝ Եվրոպայի հավաքականում

views-count4164 դիտում article-date 19:15 04-05-2020
Վաղը ՝ մայիսի 5- ին կմեկնարկի շախմատի << Ազգերի գավաթ >> առցանց թիմային մրցաշարը։ 180 հազար ԱՄՆ դոլար մրցանակային հիմանդրամով ստուգատեսում հանդես կգան Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Եվրոպայի և աշխարհի մնացած հավաքականները: Հայաստանի ընտրանին այս ստուգատեսին չի մասնակցի: Նախնական փուլում մրցակիցները կխաղան շրջանաձև մրցակարգով, որից հետո երկու լավագույն թիմերը լրացուցիչ մրցամարտում կորոշեն հաղթողին։ Եվրոպայի հավաքականում ընդգրկված է երևանցի Լևոն Արոնյանը։ Մրցաշարում հանդես կգան գրեթե բոլոր առաջատարները , բացի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենից։ Մրցումները կավարտվեն մայիսի 10 –ին։

Նմանատիպ նյութեր