«Ազգերի լիգայի». Լևոն Արոնյանը հաղթանակներ է տարել
<< Ազգերի լիգայի >> շախմատի միջազգային առցանց մրցաշարում Լևոն Արոնյանը ,որն ընդգրկված է Եվրոպայի թիմի կազմում, 3-րդ և 4 –րդ տուրերում հաղթանակներ է տարել։
Երևանցու առջև զենքերը վայր են դրել հաջորդաբար հնդիկ Վիդիթ Սանթոշը և ամերիկացի Լենիեր Դոմինգեսը։ Եվրոպայի թիմը 2,5:1,5 հաշվով առավելության է հասել Հնդկաստանի և 3:1 հաշվով՝ ԱՄՆ-ի թիմի նկատմամբ։
Մրցաշարը կանցկացվի երկու շրջանով, ինչի արդյունքում երկու լավագույն հավաքականները մայիսի 10-ին կմասնակցեն սուպերեզրափակչին: Բոլոր պարտիաները կխաղարկվեն ամենասեղմ ժամանակում (25 րոպե՝ ընթացքում ավելացված 10 վայրկյան):
Հիշեցնենք, որ 180 հազար ԱՄՆ դոլար մրցանակային հիմանդրամով ստուգատեսում հանդես կգան Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Եվրոպայի և աշխարհի մնացած հավաքականները: