23051 դիտում
15:49 04-05-2020
Արթուր Ալեքսանյանն իր աջակցությունն է հայտնել Գուրգեն Խաչատրյանին
Հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը իր աջակցությունն է հայտնել Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, Ֆինանսների նախկին նախարար և ՊԵԿ նախկին նախագահ, իսկ 2019-ից պաշտոնական դիրքի չարաշահման համար կալանավորված Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին։
Արթուր Ալեքսանյանը «Galaxy Group of Companies» ֆեյսբուքյան էջում Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահի կալանավորման մասին նյութի մեկնաբանությունների բաժնում գրել է՝ «Գուրգեն, չհանձնվես! #Respect #Solidarity»։
Հիշեցնենք, որ Գուրգեն Խաչատրյանին մեդադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափով փողերի լվացման և կաշառք ստանալուն օժանդակելու դրվագներով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11270 դիտում
17:58 21-05-2020
Արթուր Ալեքսանյանն իր աջակցությունն է հայտնել աղմուկի կենտրոնում հայտնված ԿԳՄՍ փոխնախարարին. Armtimes.com
Այս բաժնից
1108 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը
3709 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
994 դիտում
22:41 09-04-2024
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում հաղթեց Բուլղարիայի ընտրանուն