3966 դիտում
13:46 04-05-2020
Կորոնավիրուսով վարակվածների համար հիվանդանոցներում առկա է 350 ազատ մահճակալային ֆոնդ
Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց բուժօգնության համար հիվանդանոցային համակարգում առկա է մոտ 350 ազատ մահճակալ, քաղաքացիների մի մասը բուժում է ստանում հյուրանոցներում:
«[url=https://https://armenpress.am/arm/news/1014181.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
«Երեկվա դրությամբ ունենք թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված 9 քաղաքացի, 35 ծայրահեղ ծանր և 65 ծանր վիճակում գտնվող քաղաքացի: Մեկուսացման վայրերում ունենք մոտ 2 000 քաղաքացի: Ունենք մոտ 350 ազատ մահճակալ՝ հիվանդանոցային համակարգում, քանի որ քաղաքացիների մի մասն իրենց բուժօգնությունը ստանում են հյուրանոցներում, որովհետև որևէ սիմպտոմ չունեն: Եվ այդ մոտեցումը դեռ շարունակվելու է մոտ ժամանակներս՝ քանի դեռ մենք ունենք հյուրանոցային և մահճակալային ֆոնդ»,-ասաց Թորոսյանը:
Ասիմպտոմ, թեթև դեպքերը ստանալու են բուժօգնություն հիվանդանոցներում: Նախարարը նշեց՝ դա անվանում են չակերտավոր բուժօգնություն, քանի որ պացիենտներն ըստ էության որևէ բուժօգնություն չեն ստանում: Միջին և ծանր աստիճանի քաղաքացիները բուժվելու են հատուկ կորոնավիրուսի համար առանձնացված մահճակալային ֆոնդի վրա, որը հնարավոր է նաև, որ ավելանա: Սակայն այս պահի դրությամբ նման վերջնական որոշում չկա: Այն ներառում է 6 բժշկական կենտրոն՝ Երևանում և Արտաշատում, ինչպես նաև Կապանում, Վանաձորում, Գյումրիում եղած ինֆեկցիոն հիվանդնոցները կամ առանձին ինֆեկցիոն բաժանմունքները:
Հայաստանում մայիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2507 դեպք, որոնցից 1071-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 24 942 թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 39 դեպք:
Նմանատիպ նյութեր
708 դիտում
10:15 09-06-2020
Առկա մահճակալային ֆոնդը դեռևս բավարար է՝ հաշվի առնելով նոր ծավալումները. նախարար. Արսեն Թորոսյան
2045 դիտում
12:24 24-09-2021
Մեր մահճակալային կարողությունների մոտ 85 տոկոսը արդեն ծավալված է. 2156 մահճակալից զբաղված է 2006-ը. նախարար
Այս բաժնից
751 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2104 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
742 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար