211652_close_icon
views-count860 դիտում article-date 12:15 04-05-2020

Տավուշում մեկնարկել է պաշտպանիչ եռաշերտ դիմակների արտադրություն

Տավուշ տեքստիլ ընկերությունը սկսել է պաշտպանիչ եռաշերտ դիմակների արտադրություն՝ բոլոր ստանդարտներին համապատասխան։ Այս մասին հայտնում է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ «Օրական արտադրական ծավալները կհասնեն 300 հազարի։ Տավուշ տեքստիլի և պարոն Սուրեն Երիցյանի ողջ գործունեությունը Տավուշում ժողովրդին ու պետությանն ապավեն լինելու գերազանց օրինակ է։ Շնորհակալ եմ և ուրախ, որ դեռ երկար համատեղ ճանապարհ ունենք անցնելու»,- նշել է Չոբանյանը։

Նմանատիպ նյութեր