1682 դիտում
12:36 03-05-2020
Հայ-լեհական փոխշահավետ համագործակցությանը լրացուցիչ լիցք է հաղորդում Հայաստան-ԵՄ տարեցտարի ընդլայնվող օրակարգը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի ազգային տոնի կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մատեուշ Մորավեցկիին Լեհաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը։
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լեհաստանի բարեկամ ժողովրդին Լեհաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ:
Հայաստանը մեծապես կարևորում է բազմադարյա և ամուր հիմքերի վրա խարսխված մեր երկու ժողովուրդների բարեկամությունն ու Լեհաստանի հետ հարաբերությունների առավել զարգացումն ու խորացումը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում:
Հայ-լեհական փոխշահավետ համագործակցությանը լրացուցիչ լիցք են հաղորդում Հայաստան-ԵՄ տարեցտարի ընդլայնվող օրակարգը և Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Արևելյան գործընկերությանը:
Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Լեհաստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»:
Նմանատիպ նյութեր
3704 դիտում
14:50 23-02-2020
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ
2249 դիտում
14:19 03-03-2020
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ
Այս բաժնից
799 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
706 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
601 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին