Խոշոր ավտովթար Երևանում. Mercedes-ը «Եռաբլուր» զինվորական պանթեոնի դիմաց բախվել է ծառին և էլեկտրասյանը. վարորդն ու ուղևորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Երեկ՝ մայիսի 2-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի դիմաց  Mercedes մակնիշի 36 PA 009 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է  եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառին, այնուհետև էլեկտրասյանը:
 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Երևանի բնակիչներ,  41-ամյա Վահագն Սահակյանն ու 45-ամյա Իշխան Գրիգորյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների կողմից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական ենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության  ծառայողները: 
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխացնել է  Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ: 
Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
 Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


