211652_close_icon
views-count39231 դիտում article-date 16:58 01-05-2020

Ողբերգական դեպք Գորիսում. 17-ամյա տղան հոսանքահարվել և տեղում մահացել է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Այգեստան փողոցում գտնվող էլեկտրաենթակայանի տանիքին դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ազիզյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ փորձում են էլեկտրաենթակայանի տանիքից հոսանքահարված քաղաքացու մարմինը իջեցնել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 17 տարեկան էր։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր