735 դիտում
14:46 01-05-2020
Մենք՝ հայերս, երբևէ աշխատանքից խույս չենք տվել․ Հակոբ Արշակյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել Աշխատանքի օրվա առթիվ: Հակոբ Արշակյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
մենք՝ հայերս, երբևէ աշխատանքից խույս չենք տվել և մեծապես մեր աշխատասիրության շնորհիվ է, որ հաղթահարել ենք և շարունակում ենք հաղթահարել խոչընդոտները՝ մեր երազած Հայրենիքի կերտման ճանապարհին։
Շնորհակալ եմ ռազմարդյունաբերողներին, հեռահաղորդակցության ու փոստի աշխատակիցներին, ինչպես նաև բարձրտեխնոլոգիական համայնքին, ոլորտում ընդգրկված յուրաքանչյուր աշխատակցի և գործատուի հատկապես կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում ճկունություն և բարձր գիտակցություն ցուցաբերելու, անձնվեր աշխատանքի համար։
Անգամ հեռավար ձևաչափով, շնորհիվ Ձեզ և Ձեր կողմից ստեղծված լուծումների՝ մեր տնտեսությունը, կրթական, սոցապահովության և հատկապես առողջապահական համակարգերը կարողանում են իրականացնել իրենց գործառույթները, գործել, աջակցել ու փրկել կյանքեր։
Շնորհավոր մայիսի 1, մենք դեռ շատ աշխատանքներ ունենք միասին իրականացնելու՝ ի նպաստ մեր քաղաքացիների անվտանգության ու բարօրության, հանուն մեր երեխաների լուսավոր ապագայի»։
Նմանատիպ նյութեր
1027 դիտում
20:43 08-03-2024
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ
1623 դիտում
09:48 21-06-2014
Մենք՝ հայերս, պետք է բոլորս մի անգամ անկեղծորեն «բացատրվենք», բայց բացատրությունը չպիտի տարիներ տևի․ Առավոտ
Այս բաժնից
1528 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1396 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան