211652_close_icon

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են անձրևներ

views-count8167 դիտում article-date 14:07 01-05-2020
Հայաստանի տարածքում մայիսի 1-ի երեկոյան ժամերին, 2-6-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը մայիսի 2-ի ցերեկը կնվազի 2-4աստիճանով, 3-5-ի ցերեկը նույնքան կբարձրանա: [img]https://st0.shamshyan.com/editor/0421769001588328299782622.jpg[/img] Երևան քաղաքում մայիսի 1-ի երեկոյան ժամերին, 2-6-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։ [img]https://st0.shamshyan.com/editor/0524721001588328282585273.jpg[/img]

Նմանատիպ նյութեր