10622 դիտում
09:50 01-05-2020
Մայիսի 1-ը Հայաստանում նշվում է որպես Աշխատանքի օր․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայաստանի Հանրապետությունը պետականորեն մայիսի առաջին օրը տոն հռչակեց 2001 թ. հունիսի 24-ին ընդունված «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով և այն անվանեց Աշխատանքի օր: Օրվա անունն ընդգրկուն է: Արարող մեր ժողովրդի հիմնական որակներից է աշխատասիրությունը, որը միշտ շեշտել են մեզ ճանաչելու բախտ ունեցող այլ ազգերի ներկայացուցիչները: Դրա մասին գիտենք նաև մենք: Բնական է, որ աշխատանքը և աշխատավորը եղել են հայ ժողովրդի բազմադարյա բանահյուսության և գրականության գլխավոր թեմաներից մեկը:
Հայ գրողները մինչև արդյունաբերական զարգացման շրջանը գովերգում էին հողի մշակին ու արհեստավորին: 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին արդեն գեղարվեստական ստեղծագործություններում ավելի շատ էին ներկայացվում բանվորի կերպարն ու առօրյան: Այսօր մեր քաղաքացիները մայիսի 1-երը նշում են ամեն օր՝ իրենց աշխատանքով»:
[b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2703 դիտում
18:26 14-05-2016
Հայաստանում Մայիսի 15-ը նշվում է ընտանիքի օր
2102 դիտում
11:13 10-11-2019
Նոյեմբերի 10-ը Հայաստանում նշվում է որպես ՀՀ-ում տեղական ինքնակառավարման օր
1426 դիտում
17:30 03-03-2022
Մարտի 3-ը Հայաստանում նշվում է որպես Գործարարի օր
Այս բաժնից
1027 դիտում
08:00 30-01-2025
Ո՞ր կազմակերպությունն է արձանագրել ամենախոշոր առաջընթացներից մեկն անցած տարվա ընթացքում. «Փաստ»