211652_close_icon
views-count1294 դիտում article-date 17:30 03-03-2022

Մարտի 3-ը Հայաստանում նշվում է որպես Գործարարի օր

Վեցերորդ տարին է, ինչ մարտի 3-ը Հայաստանում նշվում է որպես Գործարարի օր։ Այն նաև հայ մեծանուն գործարար ու բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է, որի 180-ամյակը լրանում է այս տարի։

Ավանդույթի համաձայն Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության անդամները մարտի 3-ին այցելեցին Երևանի կենտրոնում կանգնեցված Մանթաշյանցի արձանին՝ խոնարհումի տուրք մատուցելով անվանի հայորդուն:

Ծաղկեպսակի տեղադրման արարողությունից հետո հարևանությամբ գտնվող Ս․ Աննա եկեղեցում, ի հիշատակ մեծ բարերարի, կատարվեց հոգեհանգստյան կարգ։ Ի նշանավորումն Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 180-ամյակի՝ Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միությունը նախատեսել է նաև այլ միջոցառումներ։ Մասնավորապես, մարտի 26-ին ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիայի հետ համատեղ Երևանում կկազմակերպվի հին մեքենաների ցուցահանդես, որին կհաջորդի ավտոարշավ դեպի Վրաստանի մայրաքաղաք։

Հայ գործարարներն իրենց հարգանքի տուքը կմատուցեն Թբիլիսի Ս․ Էջմիածին եկեղեցու բակում կանգնեցված Ալեքսանդր Մանթաշյանցի կիսանդրու մոտ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր