2703 դիտում
18:26 14-05-2016
Հայաստանում Մայիսի 15-ը նշվում է ընտանիքի օր
Ընտանիքը՝ որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների, մշակույթի պահպանողը: Ըտանիքի շնորհիվ ամրանում ու զարգանում է պետությունը, աճում է ժողովրդի բարեկեցությունը:
Մայիսի 15-ը ընտանիքի օրն է: ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնությամբ ՀՀԿ տարբեր կառույցներում կիրականացվեն միջոցառումներ:
Օրվան ընդառաջ,Գեղարքունիքի մարզի ՀՀԿ Մարտունու տարածքային կազմակերպությունում տեղի ունեցավ ընտանիքի օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցում էին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը, ՀՀԿ գաղափարա-քարոզչական հանձնախմբի նախագահ Ռ. Մուրադյանը, Գեղարքունիքի մարզային նախագահ Է. Մալխասյանը, կանանց խորհրդի անդամներ, հյուրեր:
Միջոցառմանը ցուցադրվեցին երեխաների կողմից պատրաստված խորհրդանշական բացիկներ, որոնց միջոցով երեխաները ներկայացրել էին ընտանիքի վերաբերյալ իրենց պատկերացումները:
Ցուցահանդեսին արձագանքել էին մարզի հանրակրթական, ինչպես նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները: Նկարների թեմատիկ հիմքում ընտանիքն էր:
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահն հանդիպեց նաև կանանց ակտիվի հետ, քննարկվեցին կանանց կողմից իրականացվող կազմակերպչական աշխատանքները:
Նմանատիպ նյութեր
10619 դիտում
09:50 01-05-2020
Մայիսի 1-ը Հայաստանում նշվում է որպես Աշխատանքի օր․ «Հայաստանի Հանրապետություն»
18310 դիտում
22:45 07-05-2017
Երբվանի՞ց է մայիսի 9-ը նշվում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի օր, և ե՞րբ է ստորագրվել կապիտուլյացիան
2233 դիտում
15:00 12-10-2016
Հայաստանում այսօր նշվում է Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրը
Այս բաժնից
943 դիտում
15:40 06-02-2025
Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին
889 դիտում
15:16 06-02-2025
Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները
1309 դիտում
14:33 06-02-2025
Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի